AM
20 April 2013 - 13:25 AMT

Սեյրան Օհանյանը նշանակվեց Պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սեյրան Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Սեյրան Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում: