Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը, ՀՀԿ-ն քարոզչական հանդիպումներ չի ունենա: PanARMENIAN.Net-ին Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական ընտրական շտաբից հայտնում են, որ հեռուստատեսության և հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության եթերաժամերին Հանրապետական կուսակցությունը քարոզչական հոլովակներ ևս չի հեռարձակի:
Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 7-ին և կավարտվի մայիսի 3-ին: Քաղաքային իշխանության համար պայքարում են վեց կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք:






