AM
22 Ապրիլ 2013 - 15:20 AMT

ԵՊՀ կհյուրընկալի արաբ գրող Ադոնիսին

Վաղը ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում արաբ գրող Ադոնիսի հետ:

Աշխարհահռչակ գրողը Մայր բուհ է այցելելու Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում:

Հանդիպմանը, համալսարանականներից բացի, ներկա կլինեն նաև Ադոնիսի ստեղծագործությունների թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում կհնչի գրողի բանաստեղծություններից կազմված կոմպոզիցիա, որը պատրաստել են «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները: