Չինաստանի մայրաքաղաքում` ապրիլի 16-23-ը կայացած Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում հայկական «Եթե բոլորը…» ֆիլմն արժանացել է երկու մրցանակի:
Ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակը շնորհվել է Վահագն Հայրապետյանին և «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակը` դերասան Վահագն Սիմոնյանին: Արցախյան ազատամարտի մասին պատմող «Եթե բոլորը.. » ֆլիմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերը`է Միքայել Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Պեկինի միջազգային փառատոնը ասիական տարածաշրջանի ամենհայտնի փառատոնն է: Այս տարի, «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում, ընդհանուր առմամբ, ընտրվել էր 15 ֆիլմ: Փառատոնի ժյուրիի գլխավորում էր Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:






