«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը շարունակում է պնդել, որ Գագիկ Ծառուկյան-Տիգրան Սարգսյան հանդիպում չի կայացել, իսկ ԲՀԿ-ն կոլացիա մտնելու շուրջ քննարկումներ չի անցկացրել և նախարարական պորտֆելեներ չի պահանջել: «Արդեն չեմ հասկանում` 100-երրոդ անգամ տված մեր պատասխանը ինչո՞ւ չեն կարողանում ընկալել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ ԲՀԿ-ՀՀԿ քննարկումներ չեն եղել, իսկ երեկ կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում նոր կառավարության հարց չի քննարկվել, չի հնչել նաև ԲՀԿ-ի անունը:
Նույն համառությամբ էլ մամուլը շարունակում է հակառակը պնդել: «Հայկական ժամանակը» գրել էր, որ անցյալ շաբաթ տեղի է ունեցել Տիգրան Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Աղբյուրները հայտնում են, որ հանդիպումը կայացել է Գագիկ Ծառուկյանի խնդրանքով: Վերջինս վարչապետին ասել է, որ նրա դեմ ոչինչ չունի և կարող են միասին աշխատել: ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիային կողմ է նաև ԲՀԿ-ի ողջ գործադիր թևը, հարցը, սակայն, շարունակում է օդից կաշված մնալ: ԲՀԿ-ի կոալիցիա վերադառնալուն կտրականապես դեմ են Հանրապետականի մի հսկայական հատված: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բանակցությունների թեման նաև «հանձնվելիք» նախարարական պորտֆելների քանակն է: «Հայկական ժամանակի աղբյուրները հայտնում են, որ «Բարգավաճը» կոալիցիա մտնելու համար 5 պորտֆել է ուզում, իշխանությունը պատրաստ է զիջել միայն 4 պորտֆել:






