AM
26 Ապրիլ 2013 - 15:04 AMT

ԱԺ 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ են կատարվելու

Ապրիլի 26-ին տեղի է ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 3 հարց: ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, այդ թվում` 9 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն Ազգային ժողովի ապրիլի 29-ի նիստում: