Մոսկվայում կողոպտել են բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի բնակարանը, հայտնում է «Ռոսիա-1» հեռուստաալիքը՝ իրավապահների վրա հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը Մոլոկովի փողոցում: Անհայտները ներխուժել են Վոլոչկովայի բնակարան, ծեծել են սպասավորներին ու երկու սեյֆ գողացել:
Ինքը Վոլոչկովան չի տուժել, գողության պահին նա տանը չի եղել: Գողոնի արժեքը հայտնի չէ, ոստիկանությունը որոնում է հարձակման մասնակիցներին: