Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումն ու ընդունումը հետաձգվեց: Այսօր նիստի ժամանակ որոշվեց հարցը տեղափոխել հաջորդ քառօրյա:
Նախագծի քննարկումը հետաձգելու խնդրանքով հանդես եկավ նախագծի հեղինակ ՀՀԿ խմբակցությունը: Խմբակցության անունից Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դեմ չեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին, սակայն ունեն մի շարք առաջարկություններ: «Մենք պարոն Ջհանգիրյանի հետ քննարկել ենք, ես կարծում եմ դեռ քննարկման հարցեր ունենք, մինչև դրանք բոլորի կողմից ընդունելի լինեն, խնդրում եմ հետձգենք հաջորդ քառօրյա, որպեսզի կարողանանք վերջնական տարբերակ ունենալ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Գագիկ Ջհանգիրյանն իր հերթին նշեց, որ «Հանրապետական» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը խմբագրական բնույթի են, որոնց մասով իրենք որևէ առարկություն չունեն:






