AM
5 December 2005 - 10:32 AMT

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փաստորեն փակ է մառախուղի պատճառով

«Աէրոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն դեկտեմբերի երեքից ավիաչվերթներ չի կատարում դեպի Հայաստանի մայրաքաղաք վատ եղանակային պայմանների պատճառով, հաղորդում է ռուսական ավիաընկերության մամլո ծառայությունը: «Ստեղծված օդերեւույթաբանական պայմաններում «Զվարթնոցի» վայրէջքային համակարգերը չեն կարող ապահովել օդանավերի թռիչքի եւ վայրէջքի լիակատար անվտանգությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Առաջիկա մի քանի օրերին եղանակը էապես չի փոխվի: Նշենք նաեւ, որ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր հերթին, արդեն երրորդ օրն է, ինչ չեղյալ է հայտարարել բոլոր չվերթերը: Օդանավակայանը փաստորեն փակ է ուժեղ մառախուղի պատճառով: