AM
30 Ապրիլ 2013 - 07:51 AMT

Պարի օրը նշանավորվել է միջազգային ասպարեզում «Բարեկամություն» համույթի հաղթանակով

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 26-29-ը Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Սուպեր պար` ֆոլկլորից մինչև մոդեռն» առաջին միջազգային մրցույթ-փառատոնին:

Ի թիվս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան Հայաստանն արժանացել է փառատոնի բարձրագույն պարգևին՝ «Գրան պրի» մրցանակի: