AM
2 Մայիս 2013 - 07:14 AMT

Այսօր «Թատրոն-X»-ի վերջին օրն է

Այսօր «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնի վերջին օրն է: Այն մեկնարկել էր ապրիլի 10-ին՝ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնին մասնակցել են Երևանի և մարզերի թատրոններ ու թատերախմբեր և բոլոր ներկայացումներից հետո տեղի են ունենեցել հրապարակային քննարկումներ՝ ինչպես «Թատրոն X»-ի ձևաչափն է սահմանում։

Փառատոնի ընթացքում կազմակերպվել են վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։ Փառատոնը և դրա ձևաչափը նպատակ ունեն ապահավել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ‚ ամփոփել նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորել միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև։ Փառատոնի նախագահն Արա Խզմալյանն է, գեղարվեստական ղեկավարը՝ Ռուբեն Բաբայանը: