AM
30 January 2003 - 17:05 AMT

ՓԵՏՐՎԱՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը ստացել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Սուպաչայ Պանիչպաքտիի պաշտոնական գրությունը, որով տեղեկացվում է, որ ԱՀԿ գործող կանոնների համաձայն` Հայաստանը 2003 թվականի փետրվարի 5-ից պաշտոնապես կդառնա այդ կազմակերպության լիիրավ անդամ: