AM
4 Մայիս 2013 - 06:41 AMT

«Աննսի» անիմացիայի միջազգային փառատոն. Մշակույթի նախարարությունը հայտեր է ընդունում

ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունում է 2013 թվականի հունիսի 10-15-ը կայանալիք Աննսի միջազգային անիմացիոն փառատոնի արտադրական կինոշուկային «ՄԻՖԱ» Հայաստանի պատվիրակության մասնակցության հայտեր:

Հայտ կարող են ներկայացնել անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ և դրանց տարածմամբ զբաղվող պրոդյուսերական կենտրոնները, արտադրող ընկերությունները և շահագրգիռ բոլոր կառույցները:

Հայտերը ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչություն: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. մայիսի 25-ը: