ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014 թ. «Գրականության հրատարակում» և «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրերով հրատարակվելիք գրականության ցանկերը ձևավորելու համար մինչև հունիսի 10-ը ընդունում է հայտեր հետևյալ ուղղություններով.
1. Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հանրագիտարանային, փաստավավերագրական և գեղարվեստական գրականություն:
2. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանրագիտարանային, փաստավավերագրական և գեղարվեստական գրականություն:
3. Մանկապատանեկան գրականություն, այդ թվում` «Դպրոցական գրադարան» մատենաշարով` հայ դասական գրողների մանկապատանեկան ստեղծագործությունների ընտիր էջեր: «Գրականություն մանուկներին և պատանիներին» մատենաշարով հայ ժամանակակից հեղինակների մանկապատանեկան նոր ստեղծագործություններ, որոնք ունեն գեղարվեստական բարձր մակարդակ, արծարծում են մատաղ սերնդին հուզող հարցեր, դաստիարակում հայրենասիրական և համամարդկային զգացումներ: Մանկապատանեկան դաստիարակության ուսուցողական ձեռնարկներ, այդ թվում` քաղաքացիական դաստիարակությանը, Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, բնաշխարհին, հայոց լեզվին, առասպելներին, արվեստի պատմությանը, գեղագիտական հարցերին նվիրված հանրամատչելի պատկերազարդ գրականություն:
4. Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնող գիտահանրամատչելի և ալբոմային գրականություն, մշակութաբանական, նյութական և հոգևոր (ոչ նյութական) մշակութային կարևոր արժեքներին նվիրված ուսումնասիրություններ:
5. Գեղարվեստական և այլ գրականություն` դասական հայ գրականության լավագույն նմուշների նորովի ձևավորումներով և պոլիգրաֆիական ժամանակակից որակով հրատարակություններ:«Հայ դասական պոեզիա» մատենաշարով` հայ դասական բանաստեղծների ստեղծագործությունների ընտիր էջեր:
«Հայ դասական արձակ»` մատենաշարով, հայ դասական գրողների արձակ ստեղծագործությունների ընտիր էջեր:
«Հայ ժամանակակից գրականություն» մատենաշարով` հայ ժամանակակից բանաստեղծների, արձակագիրների և դրամատուրգների նոր ստեղծագործություններ, որոնք ունեն գեղարվեստական բարձր մակարդակ, արծարծում են արդիական թեմաներ, քարոզում են համամարդկային գաղափարներ:
6. Հոբելյանական գրականություն:
7. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների գրականությունը, մշակույթը, հոգևոր և նյութական արժեքները ներկայացնող գրականություն:
8. Սփյուռքահայ գրականություն:
9. Թարգմանական գրականություն. դասական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների, ինչպես նաև ժողովրդական բանահյուսության նմուշների թարգմանություններ: Համաշխարհային գրականության լավագույն նմուշների թարգմանություններ հայերեն:
10. Երաժշտական գրականություն. երաժշտագիտություն, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, նոտային գրականություն, մանկական երաժշտական բեմադրությունների պարտիտուրներ:
11. Սոցիալական գովազդի առաջարկներ
Հայտատուն յուրաքանչյուր գրքի կամ լրակազմ փաթեթի համար լրացնում է մեկ առանձին հայտ ըստ տրված ձևի: Հայտերը ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ:






