AM
30 January 2003 - 14:50 AMT

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հյուսիսային Օսիայի նախագահ Ալեքսանդր Դզասոխովը հանդես է եկել «Կովկասում հետկոնֆլիկտային շինարարության» հարցերին նվիրված` «Կովկասյան քառյակի» հատուկ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Դզասոխովը նշել է, որ այդ հանդիպմանը հնարավոր կլիներ մշակել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրների վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միասնական տեսակետը: Դզասոխովի կարծիքով, այդ տեսակետի մասին պետք է տեղեկացվեն «Թուրքիան, Իրանը եւ Կովկասին հարակից կամ կովկասյան քաղաքական հեռանկարներ ձեւավորելու ձգտող մյուս պետությունները»: