AM
5 Մայիս 2013 - 08:28 AMT

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն զարգացող և բարեկեցիկ Երևանի. Ընտրել եմ համեստ մարդու

9/11 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քվեարկությունից հետո նա լրագրողներին հայտնեց, որ քվեարկել է հանուն զարգացող և բարեկեցիկ, ավելի հարմարավետ Երևանի:

«Ընտրել եմ համեստ մարդու, քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացում ունեն Երևանի քաղաքապետի և ընդհանրապես քաղաքապետարանի դերի և տեղի մասին Հայաստանի պետական կառավարման համակարգում և ընդհանրապես քաղաքականության մեջ»,- ասաց ՀՀ նախագահը:

Հարցին` ինչպե՞ս է գնահատում Հանրապետական կուսակցության հնարավորությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այս պահին նման գնահատականներ տալու ժամանակը չէ. «Այդ մասին պարզ կլինի ժամը 20:00-ից հետո»: