Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ տեղի կունենա մայիսի 30-ին Սանկտ-Պետերբուրգում: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք երկու պետությունների ղեկավարները կժամանեն քաղաքի հիմնադրման 300-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար:






