AM
6 May 2013 - 09:10 AMT

Վլադիմիր Էտուշը 90 տարեկան է

Մայիսի 6-ին լրանում է Մեծ Հայրենական պատերազմի վետերան, ԽՍՀՄ դերասան, Շչուկինի անվան թատերական ուսումնարանի ղեկավար Վլադիմիր Էտուշի 90 տարին:

Իր կյանքի շուրջ 70 տարին վարպետը նվիրել է Վախթանգովի թատրոնին, ուր մուտք է գործել 1945 թվականին: Հարազատ բեմում նա կատարել է մոտ 100 դեր:

Կինոյում Էտուշը սկսել է նկարահանվել 1953 թվականին: Առաջին դերը նա կատարել է Միխայիլ Ռոմմի «Ադմիրալ Ուշակով» ֆիլմում: Իսկ հետո հաջորդեցին խարիզմատիկ և շատերի կողմից սիրված դերերը՝ Անտոն Շպակի դերը, ընկեր Սաախովի, Կարաբաս-Բարաբասի: