AM
7 Մայիս 2013 - 06:16 AMT

Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց արևելյան թեմ` թեմակալ առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և թեմական խորհրդի հրավերով:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ: