AM
30 January 2003 - 14:13 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Վերջին 15 տարվա ընթացքում այսօր առաջին անգամ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար (ԿՄՎ) Ալլահշուքյուր Փաշազադեի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի միջեւ: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, վկայակոչելով ԿԱՎ-ի տեղեկատվությունը, հեռախոսազանգի առիթ է հանդիսացել անհանգստությունը ղարաբաղյան կողմի գերեվարած ադրբեջանցի զինծառայող Էլմեդդին Աբիեւի ճակատագրի վերաբերյալ: Ա.Փաշազադեն հիշեցրել է Կաթողիկոսին, որ հոգեւոր առաջնորդների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, ինչպես նաեւ ընդունված փաստաթղթերում նշվել է ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակմանը աջակցելու կարեւորությունը: Ա. Փաշազադեն ընդգծել է, որ Է.Աբիեւին ազատելու Էջմիածնի ջանքերը կարող են լավ հիմք հանդիսանալ կողմերի հոգեւոր ղեկավարաների, մոտ ժամանակներս նախապատրաստվող, հանդիպման համար: Իր հերթին Գարեգին II-ը հավաստիացրել է, որ կանի հնարավոր ամեն ինչ ռազմագերուն ազատելու համար եւ համապատասխան նամակով կդիմի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նշենք, որ Էլմեդդին Աբիեւը գերեվարվել է հունվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ԼՂՀ տարածք ներթափանցելու փորձ կատարելիս: