Կառավարության նոր անդամները պատրաստված և պատասխանատու գործիչներ են, ասում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ նոր նախարարները հանրությանը հայտնի անձիք են, որոնք իրենց աշխատանքի նախկին բնագավառներում ունեցել են լուրջ ձեռքբերումներ:
Դիտարկմանը, թե կառավարության կազմը գրեթե անփոփոխ է մնացել, ի՞նչ լուրջ փոփոխությունների կարելի է սպասել, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Նոր դեմքերով չէ, որ պետք է իրականացվեն ծրագրեր, ժամանակը պահանջում է նոր մոտեցումներ: Փոփոխություններն առաջիկայում կդառնան ավելի ու ավելի ակնառու և հենց եկող տարվա սկզբից ցանկացած քաղաքացի այդ փոփոխությունները կզգա իր վրա:
Ավելացնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամների նշանակման հրամանագրեր է ստորագրել, փոխվել են միայն երեք նախարարությունների ղեկավարները:






