1904թ. մայիսի 11-ին ծնվել է սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչ Սալվադոր Դալին՝ իսպանացի նկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող: Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում: 1929 թվականին Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը: 1929 թվականից նա լիովին նվիրվում է այդ ոճին: Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագայում դառնում է նրա կյանքի մեծագույն ոգեշնչումը:
Կնոջ մահից հետո Դալին խորը դեպրեսիա է ապրում: Նրա նկարներն են անգամ ավելի պարզունակ դառնում, գերիշխում է սգո մոտիվը: Նկարել է խանգարում նաև Պարկինսոնի հիվանդությունը:
Դժվար էր խնամել հիվանդ և խելքը կորցրած ծերունուն՝ նա բղավում էր բուժքույրերի վրա, կծում նրանց, իրեր նետում նրանց վրա: 1984թ. նրա դղյակում հրդեհ բռնկվեց: Փորձելով օգնության կանչել՝ նա մի կերպ նետվել էր ցած անկողնուց և, սողալով դեպի դուռը, կորցրել գիտակցությունը: Ծանր այրվածքներով նրան տեղափոխում են հիվանդանոց:
Դալին մահացավ 1989թ. հունվարի 23-ին սրտի նոպայից: Նրան թաղեցին Ֆեգերաս քաղաքում գտնվող Դալիի թատրոն-թանգարանի սենյակներից մեկի հատակի տակ: Նկարիչը կտակել է թաղել իրեն այնպես, որ գերեզմանի վրայով մարդիկ անցնեն: