Մայիսի 16-ին և 17-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Arm Rock Fest մրցույթ-փառատոնը, որին կմասնակցեն 12 նոր խմբեր, 8-ը` Հայաստանից, 4-ը` Վրաստանից և Իրանից: Մրցույթի պրոդյուսերը Արմեն Սարգսյանը այսօր լրագրողնբերի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ռոքը Հայաստանում մեծ թափով զարգանում է և մրցույթը էլ ավելի կնպաստի դրան:
Arm Rock Fest -ի կազմակերպիչներն ասում են, որ փառատոը շոու-բիզնեսի հետ կապ չունի: The Beautified Project ռոք խմբի անդամ Անդրե Սիմոնյանն էլ հավելեց, որ հայտնի և սիրված լինելու մեջ շատ մեծ տարբերություն կա և ասաց, որ այսօր հայկական ռոք խմբերը կարողանում են վաճառել իրենց համերգնրի տոմսերը և ունեն հանդիսատես, ու տարածված հոռետեսական կարծքները իրականության հետ կապ չունեն: Ըստ նրա՝ շատերը չգիտեն՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչները տոմսերը վաճառում են, թե բաժանում, մինչդեռ ռոք երաժիշտներն իրոք վաճառում են դրանք, նրանք թատրոններում համերգ են տալիս՝ լեփ-լեցուն դահլիճներով:
Մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ Այդին Դավուդիի կարծիքով էլ, այս նախագիծն օգտակար կլինի ակումբներում նվագող երիտասարդների համար, քանի որ այն հնարավորույուն կտա բեմ բարձրանալ:
Նշենք, որ մրցույթի առաջին օրը մասնակիցները կներկայացնեն համաշխարհային հիթեր, իսկ երկրորդ օրը` հեղինակային ստեղծագործություններ:






