AM
11 Մայիս 2013 - 11:53 AMT

Կայացել է Dorians-ի կոպենհագենյան համերգը

Մայիսի 10-ին Կոպենհագենի Amager Bio ակումբում կայացել է Dorians խմբի համերգը` Եվրատեսիլ-2013-ին ընդառաջ:

Համերգի առաջին մասում Dorians-ը ներկայացրել է հայտնի ու սիրված մի շարք երգեր: Համերգի առաջին մասը խումբը եզրափակել է «Ես կուլամ»-ով, որի ընթացքում տղաներին միացել է Բրյուսելից ժամանած թավջութակահար Արփենիկ Հակոբյանը:

Այնուհետև բեմը փոխանցվել է համերգի հատուկ հյուրերին` Ֆինլանդիան Եվրատեսիլում ներկայացնող Կրիստա Սիեգֆրիդսին, Լատվիան ներկայացնող PeR խմբին, Վրաստանի ներկայացուցիչներ Նոդիին ու Սոֆիին, որոնք հաջորդաբար կատարել են իրենց եվրատեսիլյան երգերը:

Հատուկ հյուրերի ելույթներից հետո կրկին բեմ է բարձրացել Dorians-ը ու համերգի երկրորդ մասում ևս մի քանի գործ կատարելուց հետո ներկաների ուշադրությանն է ներկայացրել Lonely Planet երգը, որով էլ մայիսի 16-ին ռոք-խումբը մասնակցելու է Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլին: