AM
17 December 2005 - 14:43 AMT

Հայ շախմատիստը թագադրվել է Fide-ի կողմից

Այսօր որոշվել է Խանտի Մանսիյսկում ավարտված Շախմատի աշխարհի գավաթի համար պայքարի հաղթողը: Մրցաշարի լավագույն շախմատիստ է ճանաչվել Լեւոն Արոնյանը Հայաստանից, որը թայ-բրեյքում հաղթանակ տարավ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հանդեպ: Եզրափակիչի ամփոփիչ հաշիվն է 3:1: Եզրափակիչի երկու հիմնական պարտիաները ավարտվել են ոչ ոքի հաշվով, ընդ որում երկրորդ պարտիայում Ռուսլան Պոնոմարյովը, խաղալով սեւ խաղաքարերով, հազիվ խուսափեց պարտությունից: Թայ-բրեյքի երկու խաղերը ավարտվեցին Արոնյանի հաղթանակով:

Եզրափակիչ

Թայ-բրեյք

Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-Լեւոն Արոնյան (Հայաստան)-0:1, 0:1 (1:3)

Երրորդ տեղի համար

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-Էթյեն Բաքրո (Ֆրանսիա)-0:1, 0,5:0,5 (1,5:2,5)

Հիշեցնենք, որ Իսրայելի Բեեր-Շեւե քաղաքում հոկտեմբրի 31-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած Շախմատի աշխարհի առաջնությունում Լեւոն Արոնյանը մյուս հայ շախմատիստների թվում բրոնզե մեդալ բերեց Հայաստանին: