AM
29 January 2003 - 17:59 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՄՏԱԴԻՐ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵԽԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱԳՐՍԻԱՆ» ՄԵՐԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում իմ ընտրվելը վկայում է Ադրբեջանի եւ Եվրախորհրդի միջեւ փոխհարաբերությունների բարձր մակարդակի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը` մեկնաբանելով իր ընտրվելը տվյալ կազմակերպության փոխնախագահական պաշտոններից մեկում: Նա նշել է, որ մտադիր է օգտագործել «իրեն ընձեռնված հնարավորությունները` Ադրբեջանի պետական շահերի պաշտպանման եւ առաջին հերթին ղարաբաղյան խնդրի լուծման համար»: «Մենք ակտիվորեն կմերկացնենք Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան եւ դրա հետեւանքները, մեր փախստականների ծանր վիճակը եւ տվյալ հակամարտությունն արդար լուծելու հայկական կողմի չցանկանալը»,- նշել է Իլհամ Ալիեւը: