Այսօր մեկնարկում են ԱՊՀ երկրների երիտասարդական դելֆյան 8-րդ խաղերը, որոնք կայանալու են, մայիսի 16-21-ը Նովոսիբիրսկ քաղաքում և կրում են «Եղիր արվեստում» անվանումը: Հայաստանը ևս այս խաղերին մասնակցելու հրավեր է ստացել: Խաղերի ընթացքում տեղի են ունենում արվեստի տարբեր ճյուղերին առնչվող մրցույթներ և ցուցահանդեսներ:Խաղերն անցկացվում են ազգային բազմազան մշակույթների զարգացման և պահպանման, մշակութային ժառանգության բազմապատկման և միջմշակութային երկխոսությունների միջոցով երիտասարդության շրջանում այլ երկրների արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման նպատակով: Դելֆյան խաղերը ծառայում են նաև երիտասարդության շրջանում հանդուրժողականության տարածման, նրանց ստեղծագործական հմտությունների կատարելագործման և ներդաշնակ զարգացման գաղափարներին:






