16 ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի կողմից Հայաստանի նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի առաջադրվելու հարցը կորոշվի մինչեւ փետրվարի 5-ը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, նախագահի պաշտոնի հավակնորդ Արամ Սարգսյանը: Նա նշել է, որ եթե դաշինքը համաձայնության գա միասնական ծրագրային խնդիրների շուրջ, ապա նա պատրաստ է հանել իր թեկնածությունը` ի օգուտ միասնական թեկնածուի: Հայաստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ եթե ընդդիմությունը չմիավորվի միասնական թեկնածուի շուրջ առաջին փուլում, ապա դա անպայման տեղի կունենա երկրորդ փուլում, որը, նրա խոսքերով` անխուսափելի է: