Քանի որ այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը Թանգարարնների գիշերվա հսկայական ծրագիր է կազմել, PanARMENIAN.Net-ն առանձնացրել է այն թանգարանների ու միջոցառումների ցանկը, որոնք այցելել ուղղակի անհրաժեշտ է: Այն հետևյալն է.
Ա.Խաչատրյանի տուն-թանգարան
20:00 – Ա.Խաչատրյանի երգերի և բալետներից պարերի ուսուցում, ձայնասկավառակի շնորհանդես
Հովհ.Թումանյանի թնագարան
20:00- 21:00 – «Թանկագին քարեր» ինտելեկտուալ խաղեր այցելուների հետ
Եր.Քոչարի թանգարան
22:00-23:00 – «Դեպի Քոչարի մոնումենտալ արձաններ» վիրտուալ տուր (թանգարանի հարակից տարածքում). Երևան, Մաշտոցի 39/12
Հայաստանի պատմության թանգարան
18:00 – Նորամուտ հնագիտական գտածոներ
Մատենադարան. Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ
18:00 – Նոր ցուցադրություն
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
20:00 – «Նամակ մտերիմին» ակցիա երիտասարդների համար
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն
18:00-22:00 – Վարպետաց դասեր (ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի փորագրություն)
Երևան քաղաքի պատմության թանգարան
18:00 – Ֆլ. Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» ալբոմի շնորհանդես և տարազի պատկերազարդումներիցուցահանդես
Հայաստանի բնության պետական թանգարան
16:00 Քարե դարի գործիքների ցուցահանդես
«Զորավար Անդրանիկ» թանգարան
18:30 «Անդրանիկը և 1-ին համաշխարհային պատերազմը» բաց դաս
Հ.Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան
18:00-21:00 – Կավե փղերի պատրաստում. «Տեռակոտա» ստուդիայի սաներ
Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
20:00-21:00 – Ստվերների թատրոն (գ. Արաքս)
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
18:00 – Առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվում պահվող հնագիտական պեղումների ընթացքը լուսաբանող նյութերի ցուցադրություն
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն
18:00-19:30 – Էքսկուրսիա դեպի Լոռի բերդ
20:00 – Ինքնուս ստեղծագործողների ցուցահանդես (ք. Ստեփանավան, Նժդեհի 4)
Դսեղի Հովհ. Թումանյանի տուն-թանգարան
18:00 – «Թումանյանը լուսանկարիչ» լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի Թումանյանի թանգարանի հրատարակած լուսանկարներով
12:00 – «Մեր մանկության տանգոն» գեղ. ֆիլմ
Մարտունու պատմաերկրագիտական թանգարան
17:00 «Մսմնայի ճակատամարտը» ցուցահանդես (ք.Մարտունի, Գարեգին Նժդեհի փող., շենք 1)
Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան
18:00 – «Հնագիտական ուսումնասիրություններն Ազոխի քարանձավում» ցուցահանդես (ք. Հադրութ, Ա. Մկրտչյաի փող., շենք 78):
Ավարտի ժամեր չունեցող միջոցառումները կշարունակվեն մինչև 24:00-ն:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: «Թանգարանների գիշեր» ծրագրին 2005 թվականին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, իսկ այս տարի` 88:
Տարեցտարի ավելանում է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառման այցելուների թիվը. 2011 թ.՝ 107 հազար էր, իսկ 2012 թ.` շուրջ 135 հազար:






