AM
17 Մայիս 2013 - 07:22 AMT

«Եվրատեսիլ-2013»-ի եզրափակչում Dorians-ը ելույթ կունենա 12-րդը

Երեկ շվեդական Մալմյո քաղաքում կայացավ «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքներով եզրափակիչ են անցել տասը կատարողներ, այդ թվում Հայաստանի ներկայացնող Doriansխումբը՝ «Lonely planet» երգով:

Այսօր տեղի կունենա մրցույթի եզրափակիչը, որտեղ ըստ մրցույթի պաշտոնական կայքի՝ Հայաստանը ելույթ կունենա 12-րդ համարի տակ:

«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի եզրափակչում ելույթ է ունենալու 26 կատարող՝ հետևյալ երկրներից՝ Ֆրանսիա, Լիտվա, Մոլդովա, Ֆինլանդիա, Իսպանիա, Բելգիա, Էստոնիա, Բելառուս, Մալթա. Ռուսաստան, Գերմանիա, Հայաստան, Նիդեռլանդներ, Ռումինիա, Միացյալ Թագավորություն, Շվեդիա, Հունգարիա, Դանիա, Իսլանդիա, Ադրբեջան, Հունաստան, Ուկրաինա, Իտալիա, Նորվեգիա, Վրաստան, Իռլանդիա: