Այսօր` մայիսի 18-ին, նշվում է Թանգարանների միջազգային օրը: Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին` ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ: 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում նաև Հայաստանը:
2005 թվականից ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո անցկացվում է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Այդ ծրագրին 2005 թվականին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան. այս տարի այդ թիվն արդեն հասել է 88-ի: 2010 թ. մասնակից թանգարանների թիվը հասնում էր 40-ի, 2011 թ.-ին` 59-ի, իսկ 2012 թ. մասնակից թանգարանների թիվը 62-ն էր, ինչը նշանակում է, որ համաեվրոպական տոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը: Տարեցտարի «Թանգարանների գիշեր» միջոցառման այցելուների թիվն ավելանում է. 2011 թ.՝ 107 հազար էր, իսկ 2012 թ.` շուրջ 135 հազար: