Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր այցելել է Գյումրու մի շարք թանգարաններ և շնորհավորել ոլորտի աշխատողներին տոնի կապակցությամբ, ինչպես նաև մասնակցել տոնական միջոցառումների: Այցերի ընթացքում քաղաքապետը նշել է, որ Գյումրին կարող է հպարտանալ իր թանգարաններով և առհասարակ իր մշակութային ժառանգությամբ:
Բալասանյանը նաև մատնանշել է որոշ թանգարանների շենքային անբավարար պայմանները և պատասխանատուների հետ խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումները Գյումրիում կշարունակվեն մինչև ուշ երեկո:






