Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Գրանցվել է 111 պատգամավոր: Նկատենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս ներկայացել է նիստին: Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ հայտարարություն է տարածելու, որով կտա բոլոր հարցերի պատասխանը:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խիստ նկատողություն էր արել նիստերից բացակայող պատգամավորներին, նրանց հորդորել էր կատարել իրենց պարտականությունները և մասնակցել ԱԺ նիստերին:






