AM
20 Մայիս 2013 - 16:03 AMT

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Կուբայի նորանշանակ դեսպանին

Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կուբայի նորանշանակ դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը` Մոսկվա):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, քաղաքական երկխոսության ակտիվացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Փոխնախարար Հովակիմյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը: