Թուրքիայում թռչնագրիպի վարակի առկայության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Թուրքիա այցելելուց, հատկապես խուսափել Թուրքիայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններ մեկնելուց: Թուրքիայում թռչնագրիպի վարակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում (www.who.int) զետեղված տեղեկություններից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: