Մայիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) RP Musical management կազմակերպության հետ համատեղ ներկայացրեց բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար։ Համերգին աջակցում էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
ՀՊԵՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը ներկայացրին մի շարք ստեղծագործություններ: Համերգին որպես հրավիրյալ դիրիժոր մասնակցեց նաև Թոմաս Քարոլը։ Նշենք, որ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի բացման արարողությանը (1990թ. հունիսի 10-ին) ներկա է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։






