AM
22 Մայիս 2013 - 07:56 AMT

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Սիրելի՛ Շառլ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր: Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: