AM
22 Մայիս 2013 - 08:47 AMT

Խորհրդարանը մերժեց ԸՕ-ում փոփոխություն կատարելու վերաբերյալ «Ժառանգության» առաջարկը

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում մերժեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության առաջարկը:

Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ: Կողմ քվեարկեցին «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը:

Քվեարկությունից առաջ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, քանի որ ընտրություններից հետո բոլոր առաջարկները պետք է համալիր քննարկվեն, իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը առաջարկել էր հետաձգել քննարկումը:

Ավելացնենք, որ «Ժառանգություն» առաջարկած նախագծով ընտրություններից հետո պետք է հրապարակվեին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները: