ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ: «Եթե մեր ընդդիմությունը հանդես է գալիս առաջարկներով, տեսլականներով, որը, ըստ մեր պատկերացումների, ճիշտ է, պատրաստ ենք համագործակցել»,- ԱԺ ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ եթե ընդդիմությունը մշտապես հանդես գա անպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագան, բոլորը դրանից կշահեն, իսկ հարաբերությունները անձնական վիրավորանքներից կտեղափոխվեն կոնստրուկտիվ դաշտ:
Անդրադառնալով կառավարության ծրագրին և քննադատություններին, թե նախորդ ծրագիրը ձախողված էր, վարչապետը նկատեց, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկաման այս երեք օրվերի ընթացքում հնչեցին բազմաթիվ գնահատակններ անցած հինգ տարիների կատարած աշխատանքի վերաբերյալ: «Բացթղումները, մեր սխալները մանրակրկիտ ներկայացվեց, մեր ծրագրի շուրջ անհամաձայն կարծիքներ կան, և դա նորմալ է»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Դիտարկմանը՝ նախագահը հորդորել էր «բռնել մեծերի գլխից», վարչապետն արձագանքեց, որ վերջին հինգ տարիներին լրջագույն աշխատանքներ են կատարվել. «Սկսել ենք մեր կուսակցից, նա ազատաղզրկված է, կան նաև այլ բարձարստիճան պաշտոնյաներ: Մենք նախագահի հանձնարարականը կատարելու ենք»:






