AM
23 Մայիս 2013 - 10:27 AMT

Տ.Սարգսյան. Ժողովուրդը պետք է վայելի, իսկ իշխանությունները քրտնաջան աշխատեն

Առաջիկա չորս-հինգ տարիները ժողովուրդը պետք է վայելի, իսկ իշխանություննեը զբաղված են քրտնաջան, նվիրական աշխատանքով, վստահեցնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորմանը, վարչապետը նշեց, որ հարցը գտնվում է բանակցային գործընթացի մեջ, որը կարևորագույն հարցերից մեկն է ռուսական կողմի հետ բանակցություններում: «Այն պահին, երբ նրանց հետ համաձայնության կգանք, թե ինչպես ենք կոմպենսացնելու այդ երեսուն տոկոսը, անպայման կտեղեկացնենք»,- ասաց նա: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին քննարկվում են մի քանի տարբերակներ: