AM
23 Մայիս 2013 - 15:14 AMT

Բեյրութում կայացել է «Մեր բանաստեղծները, որոնք կերտել են Հայաստանի փառքը» գրքի շնորհանդեսը

Բեյրութի Բիել համալիրում «Դար ալ Մուրադ» հրատարակչատունը Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայկազյան և մի շարք այլ համալսարանների աջակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպել է «Մեր բանաստեղծները, որոնք կերտել են Հայաստանի փառքը» արաբերեն լեզվով տպագրված ժողովածուի շնորհանդեսը:

Գրքում արաբական աշխարհի ընթերցողին է ներկայացվում հայ բանաստեղծների ստեղծագործությունների արաբերեն թարգմանությունները:

Երեկոն, որին ներկա էին շուրջ 1000 հյուրեր, անցկացվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ:

Հանդիսությանը ներկա է եղել Սարգսյանի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, որն էլ ներկայացրել է նախագահի ուղերձը. «Հայ և արաբ ժողովուրդների առնչություններն ունեն դարավոր ավան¬դույթ¬ներ: Մեր ժողովուրդները պատմության ընթացքում կարողացել են ճանաչել իրար, ակ¬նա¬¬ծանքով և հոգածությամբ վերաբերվել միմյանց խնդիրներին: Հայ ժողովուրդը մշտա¬¬պես երախտապարտ է արաբ ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված եւ հայրե¬նա¬զրկված բազմահազար հայերի հանդեպ ցուցաբերած եղբայրական վերաբեր¬մունքի համար: