AM
24 Մայիս 2013 - 08:11 AMT

Սամվել Կարապետյան. Հայաստանի Ազգային գրադարանից թալանված գրքերը վրացիները վաճառել են ռուսներին

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային գրադարանից թալանված գրքերին: Սամվել Կարապետյանը տեսակետ է հայտնում, որ Ազգային գրադարանից անհետացած 150 անուն գրքերը հիմա Ռուսաստանում են: Հուշարձանագետը խոսում է այն մասին, թե ինչ գնով էին դրանք ձեռք բերվել 1920 թվականին:

Հիշեցնենք, որ գողությունը կատարվել է 2010-2011 թվականների ընթացքում: Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու և մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ: 2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ. Ազարիաշվիլին, ոմն Վ. Տրուբիցինը և Ե. Ղամբարյանը «Հայաստանի ազգային գրադարան»-ից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր: