AM
24 Մայիս 2013 - 11:28 AMT

«Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնին կմասնակցեն ֆիլմեր 24 երկրներից

Մայիսի 28-ին Երևանում տեղի կունենա «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնի բացումը: Փառատոնը կազմակերպված է ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի կողմից:

Փառատոնի վերջնական փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր աշխարհի 24 երկրներից: Փառատոնի ժյուրին կազմված է լինելու UNICA-ի կինո մասնագետներից, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունից, Կինոյի և թատրոնի ինստիտուտից և հայտնի մասնագետներից: Փառատոնը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնը նախատեսում է հետևյալ անվանակարգերը․ պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմերի անվանակարգ, հեղինակային, ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի անվանակարգ, ուսանողական ֆիլմերի անվանակարգ, մեկրոպեանոց ֆիլմերի անվանակարգ, լուսանկարչական մրցույթ «Սա Հայաստանն է» խորագրով:

«Նոֆի» 2013 փառատոնին հաղթանակած և առավելագույն միավորներ հավաքած հայկական ֆիլմերը կմեկնեն UNICA-75 Համաշխարհային Անկախ ֆիլմերի փառատոն: