Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Արարողությունը տեղի կունենա երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» հոբելյանական 10-րդ կինոփառատոնի շրջանակներում:
«Ոսկե ծիրանը» տեղի կունենա Երևանում հուլիսի 7-14-ը Հայաստանի մշակույթի նախարարության ու «ՎիվիաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ:
Կինոփառատոնին կմասնակցեն նաև Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն, Յոս Սթելինգը: Կինոյում ունեցած ավանդի համար նրանք կարժանանան «Փարաջանովյան թալերի»: