AM
25 Մայիս 2013 - 14:18 AMT

1-ին հայկական ինտերակտիվ հեքիաթն App Store-ում արդեն նաև iPhone/iPod Touch-երի համար է հասանելի

Առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի` Ղ.Աղայանի «Անահիտի» հեղինակները PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացնում են, որ App Store-ում հեքիաթը արդեն հասանելի է նաև iPhone/iPod Touch-երի համար նախատեսված տարբերակով:

Հեքիաթն App Store-ում էր հայտնվել հունվարին: Հեղինակների խոսքով,մեծ հետաքրքրություն է առաջացրել ու հատկապես սփյուռքում: Նման նախագծերը տարածված են հատկապես արտերկրում, օրինակ, «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի ինտերակտիվ տարբերակը: