AM
27 January 2003 - 17:45 AMT

ՓԵՏՐՎԱՐԻ ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ ՅՈՒՐԻ ՅԱՐՈՎԸ

ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Յուրի Յարովը փետրվարի կեսերին կժամանի Հայաստան` երկրում նախագահական ընտրություններին հետեւելու համար: Նրա հետ միասին հանրապետություն կժամանեն մոտ 100 կարճաժամկետ դիտորդներ ԱՊՀ ութ երկրներից` Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից: Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազախիր Պանախովը օրերս հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Հայաստան այդ երկրի նախագահի ընտրությունները դիտարկելու համար: Նշենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված են 56 դիտորդներ ԱՊՀ-ից: