AM
27 Մայիս 2013 - 09:58 AMT

ՀԱԿ ակտիվիստները ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին կդիմավորեն ցույցով

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները մայիսի 31-ին բողոքի ակցիա կանցկացնեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երևութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա»,-ասված է ՀԱԿ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ որ ԵԽԽՎ նախարարների կոմիտեում այժմ Հայաստանն է նախագահում և նիստևը տեղի է ունենալու նախագահության շրջանակում: