AM
29 Մայիս 2013 - 11:02 AMT

Այսօր երեկոյան Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը

Մայիսի 29-ի երեկոյան եռօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԽԽվ նախագահը կմասնակցի Երևանում կայանալիք ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: