«Կովկասյան քառյակի»` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների հերթական հանդիպումը նախատեվում է անցկացնել Կիեւում` հունվարի 28-29 կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին , ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, հաղորդել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն: Նրա խոսքերով, սպասվում է, որ այնտեղ կքննարկվի իրավիճակը Հրավային Կովկասում: