AM
30 Մայիս 2013 - 08:37 AMT

Փոխվարչապետը արդյունավետ է համարում Շվեյցարիայի դեսպանի հետ համատեղ աշխատանքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Փոխվարչապետը հետաքրքիր և արդյունավետ է համարել համատեղ աշխատանքը` ընդգծելով նաև դեսպանի անձնական ներդրումը երկկողմ համագործակցության ամրապնդման գործում: Նա բարձր է գնահատել Շվեյցարիայի կառավարության աջակցությունը համայնքների և տարածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում:

Դեսպանն էլ փոխգործակցությունը հաջողված է համարել և վստահություն հայտնել, որ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշել է, որ Հայաստանում հետաքրքիր տարիներ է անցկացրել և հեռանում է լավագույն տպավորություններով: